Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ասում են...

Ասում են...
28.02.2014 | 00:31

...թե «համապատասխան» մարմինները ուշի ուշով հետևում են, թե իրականում ովքեր են Մարտի 1-ի մոդերատորները, որոնք կարող են ժողովուրդ բերել միտինգի: «Համապատասխանների» մեջ շատ են ռուս շահագրգիռները, որոնք ահավոր չեն ուզում որևէ աշխուժություն Հայաստանում, որովհետև վախենում են, որ «բերված» ժողովուրդը մեկ էլ ու կհայտնվի արևմտյան «ազդեցության» գոտում և կդառնա անվերահսկելի, ինչպես եղավ ՈՒկրաինայում: Այդ պատճառով էլ շատ կոշտ զգուշացրել են միտինգի իրական մոդերատորին, հասկացաք` ում:

Դիտվել է՝ 1935

Մեկնաբանություններ